«Նորքի» ինֆեկցիոնում քաղաքացին սրտի կաթվածից է մահացել

«Նորքի» ինֆեկցիոնում քաղաքացին սրտի կաթվածից է մահացել

PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացու դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի կաթվածից:

Մարտի 18-ին հիվանդանոցում մահացած քաղաքացին այնտեղ էր տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ, կորոնավիրուսի հետազոտության արդյունքը բացասական է եղել:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ պացիենտն այնտեղ է գտնվել, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի կասկած է եղել, ինչը հերքվել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---