Կաննի փառատոնը հետաձգվում է20 մարտի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Կաննի միջազգային կինոփառատոնն անորոշ ժամանակով հետաձգվում է՝ COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ասվում է փառատոնի կայքում։ Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը, այժմ դիտարկվում է հունիսի վերջ-հուլիսի սկիզբ տարբերակը։ Ֆրանսիայում հայտարարված է պանդեմիայի 3-րդ աստիճան՝ մարդիկ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չեն գալիս փողոց։ «Գլոբալ առողջապահական այս ճգնաժամի շրջանում մենք համերաշխություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Այսօր մենք որոշել ենք՝ Կաննի կինոփառատոնը չի կարող անցկացվել նախատեսված ժամկետում՝ մայիսի 12-23-ը։ Դիտարկվում են տարբեր տարբերակներ՝ հիմնականն այն հունիսի վերջ-հուլիսի սկիզբ հետաձգելն է»,- ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |