Պետդուման վավերացրել է ՀՀ նավթամթերքի առաքման արձանագրությունը![]() 20 մարտի 2020 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ նավթամթերքի, բնական գազի և չմշակված ադամանդների ոլորտում գործակցության վերաբերյալ արձանագրությունը՝ ՌԴ և ՀՀ կառավարությունների 2013-ի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Փաստաթղթի ընդունումը ենթադրում է ՀՀ առաքվող ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումների պարզեցում, գրում է ՏԱՍՍ-ը։ Արձանագրությունը ստորագրվել էր 2019-ի հոկտեմբերի 4-ին։ Այն ենթադրում է, որ դեպի ՀՀ ռուսական նավթամթերքի (դիզվառելիքի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, մազութի) արտահանումը, բացառությամբ բնական գազի, իրականացվում է առանց ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրման։ 2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |