Փլուզում՝ Կոնդի նախկին մզկիթում

Փլուզում՝ Կոնդի նախկին մզկիթում

PanARMENIAN.Net - Մարտի 20-ի երեկոյան մասնակի փլուզվել է Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթը (ներկայումս բնակելի շինություն)։ Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---