Շտապօգնության տնօրեն. Սուր-շնչառականի հետ կապված կանչերը կրճատվել են

Շտապօգնության տնօրեն. Սուր-շնչառականի հետ կապված կանչերը կրճատվել են

PanARMENIAN.Net - Շտապօգնության կանչերը հունվար և փետրվար ամիսների համեմատ պակասել են, այդ ամիսներին օրական սպասարկվել է 900-950 կանչ, մարտի դրությամբ՝ 700-750 կանչ, հայտնել է Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ նախկինի պես շտապօգնության հիմնական կանչերի պատճառ են սիրտ-անոթային, սուր-շնչառական հիվանդությունները, ապա՝ վնասվածքները:

Ստեփանյանը նշել է, որ եթե հունվար-փետրվարին սուր-շնչառական հիվանդություններով կանչերի թիվն օրական եղել է մոտ 150-220, ապա այժմ կա 100-140 կանչ:

Նա ասել է, որ շտապօգնությունը կորոնավիրուսի թեստավորում կամ ախտորոշում չի կատարում, սակայն ՀՀ-ում հաստատված 194 դեպքից եղել են մարդիկ, որոնց շտաօգնությունն է տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի կասկածով պացիենտը կարող է ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել նաև ընտանեկան կամ պոլիկլինիկայի բժշկի որոշմամաբ:

Ստեփանյանն ասել է, որ շտապօգնության ոչ մի բժիշկ մեկուսացված չէ, 3 բժիշկ, որոնք մեկուսացված են եղել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի հետ շփումից հետո, 14օր անց վերադարձել են նորմալ աշխատանքնային ռիթմի:

Ստեփանյանը նշել է, որ այս պահին իրենք ռապիդ թեստեր չունեն, սակայն եթե ձեռք բերվի, ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը ևս կթեթևանա:

Անդրադառնալով բժիշկների վարձատրությանը՝ նա հայտնել է, որ մասնագետները վճարվում են ըստ 24-ժամյա գրաֆիկի, պարգևատրումների հարցը կքննարկվի ավելի ուշ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի հուլիս-սեպտեմբերին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ
Բերման է ենթարկվել Երևանում ՀԱՊԿ նիստերի և Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Տիգրան Խզմալյանը
---