Բրյուսելը վերսկսում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան մտադիր է վերսկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Տեւական դադարից հետո ԵՄ-ն կրկին ակտիվացնում է գործունեությունը Եվրոպական ընկերակցության ընդլայնման ոլորտում: Չնայած նրան, որ Թուրքիայի կառավարությունը 2008թ. ակտիվ չեղավ բարեփոխումների անցկացման առումով, բանակցությունները նրա հետ կշարունակվեն: Թուրքիայի հետ կբանակցեն կապիտալի ազատ տեղաշարժի եւ տեղեկատվական հանրության զարգացման հարցերի շուրջ: Դեռեւս այս երկու կետերը վեճեր են առաջացնում, քանի որ Անկարան սահմանափակում է օտարերկրյա ներդրումները, իսկ ինտերնետը խիստ պետական հսկողության տակ է: Բացի այդ, կառավարությունը չի անցկացրել բարեփոխումները, որ վաղուց ի վեր պահանջում է Բրյուսելը:



ԵՄ արտգործնախարարները պահանջում են Թուրքիայից շտապ փոխել սահմանափակումների քաղաքականությունը Կիպրոսի հարցում: Մեծ զարմանք առաջացրեց այն, որ Ֆրանսիան, որը հայտնի է իր հոռետեսությամբ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, հայտարարեց դեկտեմբերի 19-ին անդամակցության երկու վիճելի կետերը քննարկելու մտադրության մասին: Ընդամենը նման կետերը 35-ն են, հաղորդում է Deutsche Welle-ն:



Բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ում սկսվել են 2005թ.: Բացի Թուրքիայից, պաշտոնական թեկնածուներ են նաեւ Խորվաթիան ու Մակեդոնիան: Զագրեբի հետ բանակցությունները կարող են ավարտվել արդեն 2009թ.:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---