Բաժանմունք այցելել պետք չէ. Փոստի աշխատողները գումարը թոշակառուին կհասցնեն![]() 24 մարտի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստի» աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով, փոստային բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել, հայտնում են հայկական տեղեկատվական միասնական կենտրոնից: «Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստի» բոլոր աշխատակիցներն ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով»,- հայտնում են կենտրոնից: Նշվում է նաև, որ կենսաթոշակների և նպաստների ուշացումներ չեն լինի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստի» բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |