Թորոսյան. ԲԿ-ներում մահճակալները շարունկում են համալրվել, թոքերի արհեստական օդափոխության 41 սարք կա

Թորոսյան. ԲԿ-ներում մահճակալները շարունկում են համալրվել, թոքերի արհեստական օդափոխության 41 սարք կա

PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով կտեղադրվի 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ, ևս 40 մահճակալ կլինի նորակառույց մոդուլում, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ վերջինի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվել են տեխնիկական պատճառներով։

Մարտի 18-ին նախարարը հայտնել էր, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է և 3-4 օրում 40 նոր պալատ կլինի։

«Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունն արդեն սկսվել է։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար»,- գրել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ մի շարք բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։

Մասնավորապես, նա հայտնել է, որ Ոտիկանության հոսպիտալում կունենան 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ, Օրթոպեդիայի կենտրոնում՝ 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ, Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում կլինեն 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։

«Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, իհարկե դժվարությամբ, նույնպես իրականացվում են»,- եզրափակել է Թորոսյանը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---