Լարիի փոխարժեքը նվազում է․ Որոշ մթերքների թանկացումը կֆինանսավորի կառավարությունը![]() 25 մարտի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ազգային բանկը մարտի 25-ին լարիի փոխարժեքը սահմանել է 3.4494 լարի 1 դոլարի դիմաց։ Դա վրացական փոխարժեքի համար նոր պատմական նվազագույն շեմ է։ Լարիի փոխարժեքի անկումը դոլարի համեմատ սկսվել է մարտի 9-ին, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անորոշությունը զուգակցվեց նավթի գների անկմանը։ Մարտի 25-ի դրությամբ արժեզրկումը կազմել է 24%, գրում է «Sputnik Գրուզիան»։ Չնայած Ազգային բանկի ջանքերին, ներկրողներն արդեն հայտարարել են, որ ի զորու չեն զսպելու գներն ու գնաճը։ «Առաջիկա օրերին բոլոր գները կվերանայվեն, կբարձրանան, քանի որ մենք և ներկրող ընկերությունները չենք կարողանա պահպանել նույն գներն այսօրվա փոխարժեքի պայմաններում»,- ասել է դիստրիբյուտորների գործարար ասոցիացիայի ղեկավար Իվա Չկոնիան։ Վրաստանի կառավարությունն իր հերթին հաստատել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների պահպանմանն ուղղված ծրագիրը, որի համար բյուջեից 10 մլն լարի կհատկացվի։ Այդպիսով կֆինանսավորվի գնային տարբերությունը հետևյալ ապրանքների համար՝ մակարոնեղենի, հնդկաձավարի, ձիթայուղի, շաքարի, ցորենի, ալյուրի, կաթի փոշու և լոբու համար։ Սուբսիդավորումը կվերաբերի մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածին։ Ընդ որում այդ ապրանքների գները կհամապատասխանեն 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը գրանցված նվազագույն գներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |