ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվելու համար հավաքագրում ենք ուսանողների և կլինիկական օրդինատորների25 մարտի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Հետաքրքրված անձանց ԱՆ-ն խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին՝ 3101 կամ 3102: Ավելի վաղ՝ մարտի 16-ին, ԱՆ-ից հայտնել էին կամավորների ներգրավման մասին, մեկ օրում 2000-ից ավելի անձ էր պատրաստակամություն հայտնել ընդգրկվել կամավորական աշխատանքներ իրականացնող թիմերում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |