Ոստիկանապետ․ Պարետի որոշումը խախտած 60 քաղաքացի բերման է ենթարկվել26 մարտի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ի ժամը 08։00-ի դրությամբ անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը խախտելու փաստով կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի։ Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ 685 տրանսպորտային միջոց երթևեկել է երկուսից ավելի ուղևորով։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Ըստ ոստիկանապետի՝ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի 9 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ սահմանված քանակից ավելի ուղևոր տեղափոխելու փաստով։ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 25-ից գործում են անձանց ազատ տեղաշարժի 7-օրյա սահմանափակումներ՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |