Netflix-ը սփոյլերներով գովազդային վահանակներով փորձում է մարդկանց տանը պահել26 մարտի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Խորոշագույն Netflix սթրիմինգային ծառայությունը փորձում է նպաստել, որ մարդիկ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տանը մնան։ Այդ նպատակով ընկերությունը մարդաշատ վայրերում ֆիլմերի և սերիալների սփոյլերներ պարունակող գովազդային վահանակներ է տեղադրել։ Ընկերությունում կարծում են, որ դա թույլ կատ մարդկանց զերծ պահել առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս գալուց։ Սփոյլերներով գովազդային վահանակները տեղադրվել են կանգառներում, շենքերի պատերին և մարդկանց կուտակման այլ վայրերում։ «Եթե վիրուսը չկանխի ձեր տնից դուրս գալը, ապա դա կանեն սփոյլերները»,- ասվում է Netflix-ի հայտարարության մեջ։ Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։ Տեսանյութը ևս սփոյլերներ է պարունակում։
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |