«Նորք» ինֆեկցիոնը հորդորում է ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին27 մարտի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հորդորում է քաղաքացիներին լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ինչպես ասվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում՝ ընդունարանում հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր... Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |