Փոխնախարար. Դեպի ՀՀ չվերթեր են անում ռուսական 4 և բելառուսական 1 ավիաընկերություն

Փոխնախարար. Դեպի ՀՀ չվերթեր են անում ռուսական 4 և բելառուսական 1 ավիաընկերություն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում է ռուսական 4 և բելառուսական 1 ավիաընկերություն, հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Բելառուսական Belavia ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։ Ռուսական ավիաընկերություններից գործում են՝ Ural Airlines­-ը, Aeroflot-ը, Sibir Airlines­-ը, Nordwind-­ը: Ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6000 ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 800 ուղևոր է մնացել»,- ասել է Սիմոնյանը։

Մարտի 27-ին հայտարարվել էր նաև, որ Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված՝ Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---