Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել![]() 27 մարտի 2020 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ես ինքնամեկուսանում եմ, բայց կշարունակեմ ղեկավարել կառավարությունը տեսակոնֆերանսների միջոցով»,- ասել է նա։ Մարտի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Մարտի 26-ի դրությամբ Բրիտանիայում վարակվել է մոտ 10,000 մարդ, մահվան դեպքերը 467 են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |