Իրանի ավելի քան 50 մլն քաղաքացի կորոնավիրուսի թեստ է անցել․ Irna

Իրանի ավելի քան 50 մլն քաղաքացի կորոնավիրուսի թեստ է անցել․ Irna

PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռեիսին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի նշաններով քաղաքացիների հայտնաբերման նպատակով ավելի քան 50 մլն իրանցի է հետազոտվել, տեղեկացնում է Irna գործակալությունը։

«Ծրագիրն ընդունելու օրվանից ավելի քան 50 մլն մարդ է սքրինինգի ենթարկվել»,- ասել է Ռեիսին։

Մարտի 25-ին Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին տեղեկացրել էր սքրինինգի և ավելի քան 47,5 մլն մարդու հետազոտման մասին՝ կորոնավիրուսով պացիենտների հայտանբերման ծրագրի շրջանակում։

Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարի խոսնակ Կիանուշ Ջահանպուրին: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի: Իրանում վարակակիրներից 2893-ը ծանր վիճակում է գտնվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---