Լեգենդար «Մարականան» ժամանակավոր հոսպիտալի կվերածվի

Լեգենդար «Մարականան» ժամանակավոր հոսպիտալի կվերածվի

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի մարզահամալիրը, որի մեջ է մտնում նաև լեգենդար «Մարականա» մարզադաշտը, կվերածվի ժամանակավոր հոսպիտալի կորոնավիրուսով հիվանդների համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ Reuters-ին հղումով։

Քաղաքային իշխանությունները դեռ չգիտեն, թե քանի մահճակալ կտեղադրվի այնտեղ և դա կարվի հենց խաղադաշտի տարածքում, թե համալիրի մյուս հատվածներում։

Ըստ Բրազիլիայի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը երկրում հասել է 2900-ի, մահացել է 78 մարդ։

«Մարականա» մարզադաշտն աշխարհի ամենահայտնի սպորտային կառույցներից է։ Այն բացվել է 1950թ․ ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ։ Այստեղ է անցել 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչը, ինչպես նաև 2016-ի ամառային Օլիմպիադայի բացման և փակման արարողությունները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---