Պերմից զինակոչված զինվորներին որպես խաղաղապահներ կգործուղեն Հայաստա՞ն19 դեկտեմբերի 2008 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա աշնանը զինակոչված ժամկետային զինծառայողներին որպես խաղաղապահներ կգործուղեն Հայաստան: Այդ մասին հայտարարել է Պրիկամյեի զինծառայողների ծնողների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վրակինը: Նրա խոսքերով, պաշտպանության նախարարության հրամանով որոշվել է 700 մարդ գործուղել Հայաստան խաղաղապահ խմբի կազմում: Նրանց թվում կլինեն նաեւ Պրիկամյեից զորակոչված զինվորները, սակայն, նրանց ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ: «Ջոկատի ձեւավորումը կապված է նրա հետ, որ այժմ Հայաստանում զինծառայողների պակաս է զգացվում: Զինվորները չեն ցանկանում պայմանագիր կնքել: Մեր երկրամասից միայն մեկ հոգի է համաձայնվել: Ուստի ժամկետային զինծառայողներին կգործուղեն ուղղակի անձնակազմի լրացման համար»,-ասել է Ա.Վրակինը: Նա նաեւ հավելել է, որ այս տարվա աշնանը զինակոչված ժամկետային զինծառայողները դեռեւս ուսուցում են անցնում: «Ուսուցման ավարտին հայտնի կդառնա, թե ով կմեկնի Հայաստան: Առաջին զինծառայողները Հայաստան կժամանեն Ամանորի տոներից հետո»,-հաղորդել է Պրիկամյեի զինծառայողների ծնողների խորհրդի նախագահը, հաղորդում է 59.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |