Պարետի որոշումն անտեսած ընկերության տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Պարետի որոշումն անտեսած ընկերության տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը Երևանում պատասխանատվության է ենթարկել պարետի որոշումն անտեսած ընկերության տնօրենին։ Մարտի 26-ին Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել են Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին տեղեկություն է ստացվել, որ ընկերությունը շարունակում է բնականոն աշխատանքը:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե, որտեղ էլ պարզվել է, որ արտադրամասն աշխատում է:

Ընկերության տնօրենի հանդեպ վարչական վարույթ է հարուցվել` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:

Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր տնտեսվարողներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---