Աշխարհում կորոնավիրուսի պատճառով պահպանակների պակաս կարող է զգացվել![]() 28 մարտի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով աշխարհին պահպանակների պակաս է սպառնում։ Այդ մասին հայտարարել է պահպանակների խոշորագույն արտադրողը՝ մալայզիական Karex Bhd ընկերությունը։ Դրանց պակասն արդեն հասնում է 100 միլիոնի, գրում է Obozrevatel-ը։ «Մենք ամենուր տեսնում ենք պահպանակների պակաս։ Ինձ մտահոգում է, որ Աֆրիկայի խորքերում հումանիտար ծրագրերի համար այդ պակասը կարող է ամիսներ տևել»,- ասել է գործադիր տնօրեն Գո Միա Կիատը։ Ընկերությանը մարտի 27-ին թույլատրել են վերաբացել արտադրությունը, սակայն ոչ ամբողջ ծավալով՝ միայն 50 տոկոսով։ «Ժամանակ կպահանջվի ֆաբրիկաներն արագ գործարկելու համար, մենք կաշխատենք բավարարել պահանջարկի կեսը»,- ասել է Կիատը։ Պանդեմիայի պատճառով գրեթե ամբողջ աշխարհով երկրները մեկը մյուսի հետևից կարանտին են հայտարարում՝ սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժն ու պահանջելով տանը մնալ՝ վարակի տարածումը կանգնեցնելու համար: ![]() ![]() 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |