Թալեբ․ Կորոնավիրուսը չի կարելի «սև կարապ» համարել տնտեսության համար31 մարտի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի տնտեսագետ Նասիմ Թալեբը, որը «սև կարապ» եզրույթի հեղինակն է, կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը չի կարելի այդպիսին համարել։ Նա նշել է, որ շուկաները խոցած հիվանդությունը կարելի էր «ոչնչացնել սաղմնային շրջանում», ուստի եթե խոսքը կարապի մասին է, ապա դա «սպիտակ» կարապ է: Այդ մասին տնտեսագետն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Տնտեսագետը «սև կարապ» է անվանում այն անկանխատեսելի իրադարձությունները, որոնք հսկայական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Նա նշել է, որ աշխարհի ընկերություններն ու կառավարությունները «չունեն արդարացում» պանդեմիային վատ նախապատրաստման առումով։ «Մենք զգուշացրել էինք, որ կորոնավիրուսը պետք է ոչնչացնել հենց սաղնմային վիճակում և շատ արագ գործել»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդիկ անտեսեցին այդ զգուշացումը։ Ըստ նրա, որոշ վերապահում կարելի է անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեպքում, որը հիվանդության վաղ շրջանում սահմանափակեց հաղորդակցությունը Չինաստանի հետ։ Ջոնս Հոփքինսի հիմնադրամի մարտի 30-ի տվյալներով՝ աշխարհում 766,336 վարակման դեպք է գրանցվել և 36,873՝ մահվան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |