Ավինյան. Սահմանափակումները կխստացվեն, հույս կա մայիսի սկզբին վերադառնալու բնականոն կյանքի![]() 31 մարտի 2020 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար ներդրված սահմանափակումների և բնակչության՝ ցուցումներին հետևելու շնորհիվ հույս կա, որ ապրիլի վերջից մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում երկիրն ամբողջությամբ կվերադառնա բնականոն ռեժիմին, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է, որ Կառավարությունը մոտենում է կորոնավիրուսի կանխարգելման համար մշակված ռազմավարության երրորդ փուլին, որտեղ նախատեսվում են ամենախիստ սահմանափակումները: Փոխվարչապետի խոսքով՝ գործելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, սահմանափակվելու է նաև տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքը, տնտեսվարողներին պարտադրելու են անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնների հետևել, ավելացվելու են վերահսկողության մեխանիզմները, կիրառելու են տարբեր տույժեր և տուգանքներ: Ավինյանի խոսքով՝ խիստ սահմանափակումներին հաջորդող փուլում՝ ապրիլի 14-ից հետո հույս կա էֆֆեկտիվ գործիքներ զարգացնել, որոնք թույլ կտան կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: «Այդ գործիքներն արդեն իսկ առկա են, մենք սպասում ենք օրենքի նախագծի ընդունմանը»,- ասել է նա: Պարետը հայտնել է նաև, որ, օրինակ՝ հավելված կա, որով ինքնամեկուսացված անձին հաղորդագրություն է գալու՝ ֆիքսելով նրա գտնվելու վայրը: Պարետը հայտնել է, որ սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը: «Աժ-ում քննարկվող լուծումները մեզ թույլ են տալու էֆեկտիվ կերպով, ավտոմատացված հայտնաբերել անձանց, որոնք վարակակրի հետ շփում են ունեցել»,-հայտնել է նա՝ նշելով, որ նպատակ կա կանխարգելման մեթոդներով քիչ-քիչ հրաժարվել սահմանափակումներից: Ավինյանն ասել է նաև, որ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ոստիկանական ուժերին այլ ուժեր ևս կմիանան: «Վարույթները և վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով՝ կոչերով, սահմանափակումներով, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քրեական օրենսգրքում փոփոխություններով բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը»,- ասել է Պարետը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |