Ավինյան. Աշխատանքի գնացողներից այդ փաստը հաստատող փաստաթուղթ կպահանջվի![]() 31 մարտի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Երկրում պարետային ժամ հայտարարելու տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այդ տարբերակով ՀՀ-ում վարակի տարածման ռիսկայնությունն ավելանում է, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Մենք կարող ենք որոշ չափով փոփոխել մեխանիզմները, որոնցով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով, մասնավորապես՝ աշխատանքի գնացող անձինք մոտ երկու օրից պետք է ունենան իրենց հետ փաստաթուղթ, որը վկայում է, որ պետք է գնան աշխատանքի»,- ասել է Ավինյանը: Ըստ նրա՝ պարետային ժամի հարցը քննարկվել է, սակայն ոչ թե պարետային ժամի նոր ռեժիմ է սահմանվելու, այլ տեղաշարժի վերահսկողության նոր մեխանիզմներ: Նա հայտնել է, որ ոստիկանության ուժերին այլ ուժեր ևս կմիանան, որոնք խստագույնս պետք է ապահովեն տեղաշարժի սահմանափակումները: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |