Ապրիլի 10-ից հատուկ կայքի միջոցով հնարավոր կլինի դիմել սոցաջակցության համար

Ապրիլի 10-ից հատուկ կայքի միջոցով հնարավոր կլինի դիմել սոցաջակցության համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ից Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների կայքի միջոցով հնարավոր կլինի դիմել սոցաջակցություն ստանալու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար»,- ասվում է գրառման մեջ։

Նազարյանը հավելել է նաև, որ մինչև այդ նույն կայքում կարելի է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին:

Կառավարությունը, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համաճարակի հետևանքների մեղմման նպատակով տնտեսական աջակցության 8 միջոցառում է հաստատել, որոնցից 4-ն ունեն տնտեսական բնույթ, 4-ը՝ սոցիալական:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---