Թուրքիան Ռուսաստանից ռազմական ուղղաթիռներ է գնում

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է ձեռք բերել Ռուսաստանից Մի-28 հարվածային 32 ուղղաթիռ 1 մլրդ դոլարով: ՌԴ-ից մարտական մեքենաներ ձեռք բերելու որոշումն ընդունվել է Թուրքիայում ԱՄՆ-ի հետ ցամաքային ուժերի կարիքների համար «Կոբրա» եւ «Սուպերկոբրա» տիպի հարձակողական ուղղաթիռների ձեռք բերման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո, գրում է թուրքական Vatan թերթը:



Ռուսական ուղղաթիռները կմնան թուրքական բանակի սպառազինության մեջ մինչեւ որ կստացվեն Agusta A-129 Mangusta տիպի հարվածային ուղղաթիռները, որոնք Թուրքիայի հետ համատեղ արտադրելու է իտալական Agusta Westland ընկերությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---