Բիլ Գեյթսը միլիարդավոր դոլարներ կուղղի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծմանը 6 ապրիլի 2020 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատրաստ է միլիարդավոր դոլարներ ծախսել՝ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար, փոխանցում է Ferra-ն։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը ներդրումներ է անում՝ պատվաստանյութի 7 հեռանկարային տարբերակի համար։ Գեյթսը հայտնել է, որ իր բարեգործական հիմնադրամն իշխանությունից ավելի արագ կարող է մոբիլիզացվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Միլիարդատերը պատմել է, որ պատվաստանյութի 7 տարբերակ է ընտրվել, և, չնայած ոչ բոլորն են էֆեկտիվությամբ առանձնանում, նշել է, որ նպատակահարմար է ֆինանսավորել բոլոր նախագծերը, քան ժամանակ կորցնել։ Գեյթսի կարծիքով՝ պատվաստանյութի ստեղծումը կարող է տևել մինչև 18 ամիս։ Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1․3 մլն մարդ։ Վիրուսից մահացել է մոտ 72,000 հոգի, վերականգնվել է մոտ 271,000 մարդ։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ 338,000 հաստատված դեպք կա, երկրում մահացել է մոտ 9600 մարդ, վերականգնվել՝ 17,000-ից ավելի պացիենտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |