Մոսկվան եւ Թբիլիսին գաղտնի բանակցություննե՞ր են վարում

PanARMENIAN.Net - Կոմերսանտ. Մոսկվան եւ Թբիլիսին միջնորդների միջոցով բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: Որպես այդպիսի ոչ պաշտոնական բանակցողներից մեկը հանդես է եկել Ռուսաստանի վրացիների Միության ղեկավար Միխայիլ Խուբութիան: Նրա խոսքերով, վերջերս Վրաստանի նախագահի հետ կայացած հանդիպմանը նա քննարկել է Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը, գրում է Կոմերսանտ թերթը: Միխայիլ Խուբութիան պատմել է վերջերս Վրաստանի նախագահի հետ կայացած հանդիպման մասին: Այն տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Մյունխենում, որտեղ Միխայիլ Սահակաշվիլին բացում էր Վրաստանի պատվավոր հյուպատոսարանը: «Վերջերս ես զրուցել եմ Սահակաշվիլիի հետ: Ես նրա հետ հարցեր ունեի ժամանակավորապես ՌԴ տարածքում բնակվող վրաց փախստականների խնդիրների լուծման հետ կապված: Նրանց անցագրերի ժամկետներն անցել են եւ այժմ նրանք վերադառնալու տեղ չունեն: Քննարկել ենք նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը»,- հայտնել է Խուբութիան:



Հրաժարվելով հստակեցնել, թե ով է Մոսկվայում իրեն լիազորել վրաց առաջնորդի հետ նման բանակցություններ վարելու համար, Միխայիլ Խուբութիան պատմել է, որ ըստ իր կարծիքի, Սահակաշվիլին պատրաստ է Մոսկվայի հետ հաղորդակցմանը: «Նա, ինչպես ինձ է թվում, հիասթափված է նրանից, որ Վրաստանին չեն տվել ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների ծրագիրը եւ նաեւ նրանից, որ նա հարկի աջակցություն չստացավ Եվրոպայից»,- ասել է Միխայիլ Խուբութիան:- Նա ակնհայտորեն սկսել է գիտակցել, որ ՌԴ հետ երկխոսությունն անհրաժեշտ է: Ռուսաստանը պետք է ավելի իմաստուն լինի եւ օգնի նրան: Աշխատանքներ են ընթանում: Տեսնենք` ինչ կստացվի»:



Վրաց նախագահի մամլո ծառայությունում չհաստատեցին, բայց եւ չհերքեցին Սահակաշվիլիի եւ Խուբութիայի հանդիպման փաստը:



Այդ միջոցին ռուսական պաշտոնական անձինք թե' Հարավային Օսիայի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ, եւ թե' դրանից հետո ուղղակիորեն հայտարարել են, որ ներկայիս վրացական ղեկավարության օրոք Թբիլիսիի հետ հարաբերությունների վերականգնումն անհնար է: Ռուսաստանի նախագահի վարչության աղբյուրները նույնպես համոզված են, որ ռուս-վրացական հարաբերություններն ապագա չունեն, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած Միխայիլ Սահակաշվիլին:



Միխայիլ Խուբութիայի շրջապատի աղբյուրները հայտարարել են, որ, իբր, հանդիպմանը քննարկվել է նաեւ վրաց նախագահի վաղաժամ հեռացման հնարավորությունը, նշում է Կոմերսանտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---