Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրության

Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրության

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրության` ապրիլի 9-ին՝ ժամը 19.00-ին։ Համերգը հեռարձակվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Այն կայացել և տեսագրվել է 2019-ի մայիսին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները‚ ում համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նախապես առցանց դասընթաց են կազմակերպել՝ ներկայացնելով մանրամասներ Բեթհովենի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից։

Աշակերտների համար նախատեսված դասընթացը կարելի է դիտել առցանց։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---