Թուրքական ԶԼՄ. Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սպիտակի երկրաշարժից հետո հատկացված օգնության համար23 դեկտեմբերի 2008 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Anatolian news agency-ի հաղորդման համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլին նամակ է ուղարկել, որում շնորհակալություն է հայտնել Թուրքիային 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հատկացված օգնության համար: Նամակում ընդգծվում է, որ ամբողջ աշխարհն օգնեց Հայաստանին ուշքի գալու այդ ողբերգությունից եւ «օտար ցավն ընդունեց որպես սեփականը»: «Հայաստանի քաղաքացիները շնորհակալ են բոլորին, ովքեր կանգնեցին մեր կողքին այդ դժվար ժամանակ: Մենքո շնորհակալ ենք Թուրքիային եւ թուրք ժողովրդին երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար: Մենք համոզված ենք, որ այն երբեք չի մոռացվի»,- ասվում է Սարգսյանի նամակում, հաղորդում է թուրքական գործակալությունը:1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11.41 ըստ Ռիխտերի սանդղակի 10 բալ ուժգնությամբ ցնցումները գրեթե ջնջեցին երկրի երեսից հայկական Սպիտակ եւ Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60 ամբողջությամբ ավերվեցին: Զոհվեց 25 հազար մարդ, մոտ 100 հազարը վիրավորվեցին, եւ շատերն ամբողջ կյանքում հաշմանդամ մնացին, ավելի քան 500 հազարը զրկվեցին օթեւանից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |