Շիրակում կորոնավիրուսի 13 դեպք կա, մեկն ինֆեկցիոնի բժիշկներից է 9 ապրիլի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվելու 13 դեպք կա՝ մեկն ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հավելելով, որ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոնի տուբերկուլոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդները: «Ճիշտ է, նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորումն անցնելը բուժօգնության կարիք է ունեցել»,- հավելել է մարզպետը, գրում է Sputnik Արմենիան։ Այս ընթացքում մարզում գրանցվել է մահվան և ապաքինման մեկական դեպք: Վարակակիրների ճնշող մեծամասնությունը Գյումրուց են: Պետրոսյանը նշել է, որ մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու նրանց հետ շփված անձանց մեկուսացումը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան ելքով ընդհանուր առմամբ 10 դեպք կա։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը |