Թորոսյան. Եվս մեկ մահ ունենք, վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից

Թորոսյան. Եվս մեկ մահ ունենք, վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ի առավոտյան կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մահացածը 81 տարեկան էր, տառապում էր նաև այլ հիվանդություններով, գրում է Aysor.am-ը։

Այսպիսով կորոնավիրուսից մահվան ընդհանուր 12 դեպք կա:

Նախարարն ասել է նաև, որ չի կարելի կարող համարել, թե կորոնավիրուսի տարածումը մարում է։

«Եթե նախկինում 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամասից, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրից։ Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նախարարը նշել է նաև, որ անկախ ամեն ինչից պետք է նույն կերպ շարունակել՝ գտնել դեպքը, թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս գրել։

«Այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք։ Կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի, որովհետև արդեն անիմաստ կլինի, տարածումն արդեն շատ-շատ մեծ կլինի», - հավելել է նա։

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվածների թիվն ավելացել է ևս 11-ով՝ հասնելով 149-ի։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---