ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին մոտ 887 մլն դրամ է փոխանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին մոտ 887 մլն դրամ է փոխանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հաշվին մուտքագրվել է մոտ 887 մլն դրամ:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ կատարվել է 3382 մուտք։

Հաշվեհամարը բացվել էր մարտի 17-ին։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվել է 149 պացիենտ։ Մահվան ելքով 11 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---