Բաբաջան. Երեւանի եւ Բաքվի ու Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրներրի լուծումը դեռեւս երբեք այդքան մոտ չի եղել24 դեկտեմբերի 2008 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների լուծումը դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից այդքան մոտ չի եղել, որքան որ հիմա է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը հավատում է, որ Բաքվի եւ Անկարայի հետ ունեցած խնդիրների լուծումը կայունություն եւ բարգավաճում կբերի ողջ տարածաշրջանին»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արդեն ցուցաբերել են անհրաժեշտ կամքը այդ խնդիրների լուծման համար:«Եթե Երեւանն ու Բաքուն առաջընթացի հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ապա դա կհեշտացնի նաեւ մեր աշխատանքը: Մենք այժմ այն փուլում չենք, որպեսզի ներկայացնենք բանակցությունների վերջնական կետերը, բայց մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել»,- հայտնել է Ալի Բաբաջանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1994թ.-ից: Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով փակել է Հայաստանի հետ սահմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |