ՄԱԿ․ Ավելի քան 117 մլն երեխա պանդեմիայի պատճառով կարող է զրկվել կարմրուկի դեմ պատվաստումից

ՄԱԿ․ Ավելի քան 117 մլն երեխա պանդեմիայի պատճառով կարող է զրկվել կարմրուկի դեմ պատվաստումից

PanARMENIAN.Net - Ավելի քան 117 մլն երեխա կարող է զրկվել կարմրուկի դեմ պատվաստումից, քանի որ երկրները կենտրոնացել են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի վրա։ Այդ մասի հայտարարել են ՄԱԿ-ում։

Նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով կարմրուկի դեմ պատվաստումները հետաձգվել են աշխարհի ավելի քան 24 երկրում, այդ թվում` Ղազախստանում Ղրղզստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում։ Դրանք կչեղարկվեն ևս 13 երկրում։ Այդ կապակցությամբ ԱՀԿ-ն և ՄԱԿ Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հանդես են եկել ի աջակցություն «Կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարի նախաձեռնության»։ Դա գլոբալ միավորում է, որը ՄԱԿ երկու գործակալությունը հիմնել են Ամեիրիկյան Կարմիր խաչի, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ համատեղ։

Մտավախություն հայտնելով, որ միլիոնավոր երեխաներ աշխարհի 37 երկրում կարող են զրկվել կարմրուկի դեմ պատվաստումից՝ ՄԱԿ-ը հիշեցրել է ԱՀԿ սկզբունքների մասին, պանդեմիայի շրջանում երկրներին իմունիզացիայի միջոցառումների անցկացման հարցում օգնելու առումով։

«Եթե երկրները ստիպված լինեն պատվաստումները կասեցնելու բարդ որոշում կայացնեն, մենք կոչ ենք անում նրանց ակտիվացնել չպատվաստված երեխաների շրջանակը պարզելու գործողությունները՝ հետագայում նրանց պատվաստելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

2018-ին կարմրուկից աշխարհում 140,000 մարդ է մահացել, հիմնականում՝ երեխաներ։ Մինչդեռ հիվանդությունը հեշտությամբ կարելի է կանխել արդեն 50 տարի գոյություն ունեցող պատվաստանյութի շնորհիվ։

Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարվոք է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---