ԵԱՀԿ-ն ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հույսեր ունի 2009թ.24 դեկտեմբերի 2008 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույսեր ունի հաջորդ տարի: «Մենք հույս ունենք այդ ուղղությամբ առաջընթաց տեսնել 2009թ.»,- ասել է ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:Դեկտեմբերի 4-ին Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, ֆիննական արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախագահի իր իրավասությունները պաշտոնապես հանձնել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսին: Հունաստանի նախագահությունը կսկսվի հունվարի 1-ին: Բակոյանիսի խոսքերով, Հունաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումները դրական քայլեր է համարում փոխադարձ վստահության հաստատման գործում, դրանք անհրաժեշտ են հակամարտության լուծման համար: «Հունաստանն ամբողջությամբ օժանդակում է այդ ջանքերը եւ երկու կողմերին կոնստրուկտիվ փոխգործակցության կոչ է անում, որը համապատասխանում է Եվրամիության անունից Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը, որը նա արեց այս ամսվա սկզբին բարձր մակարդակի Հելսինկյան հանդիպմանը»,- ասել է Բակոյանիսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |