Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է 4,1%-ով. Ըստ Ալիևի՝ կորուստը կարող է $1 մլրդ կազմել

Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է 4,1%-ով. Ըստ Ալիևի՝ կորուստը կարող է $1 մլրդ կազմել

PanARMENIAN.Net - Նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանի կորուստները կարող են կազմել $1 մլրդ, հայտնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, հավելյալ կորուստներ կունենանք, որոնք կարող են կազմել մոտ $700 մլն, իսկ հնարավոր է նաև հասնեն $1 մլրդ-ի»,-հայտնել է Ալիևը, փոխանցում է Turan.az-ը։

Ըստ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR-ի)՝ 2020-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները կրճատվել է 4․1%-ով՝ հասնելով 9․3 մլն տ:

2020-ի հունվար-մարտ ամիսների տվյալներով Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալը կազմել է 9․9 մլրդ խմ, ինչը 10․1%-ով ավելին է 2019-ի առաջին կիսամյակի համեմատ։

2020-ի մարտին նավթի համաշխարհային գները վերջին 20 տարում հասան ռեկորդային ցածր մակարդակի։ Նավթի գնի նվազման հիմնական պատճառ էր համարվում Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ նավթ արտահանող ամենախոշոր երկրների նավթի արտահանման սահմանափակումների վերաբերյալ անհամաձայնությունները։

2019-ի տվյալներով՝ SOCAR-ի նավթի արդյունահանման ծավալը կազմել է մոտ 7․6 մլն տոննա, իսկ գազի արդյունահանման ծավալը կազմել է 6․8 մլրդ խորանարդ մետր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---