ԶԼՄ-ներ. Կրեմլում որոշել են հետաձգել Հաղթանակի շքերթը

ԶԼՄ-ներ. Կրեմլում որոշել են հետաձգել Հաղթանակի շքերթը

PanARMENIAN.Net - Կրեմլում որոշել են հետաձգել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը։ Ըստ BBC-ի, ՌԲԿ-ի և Ինտերֆաքսի աղբյուրների` որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին։

Ինչպես ասել է BBC-ի աղբյուրը ՌԴ պաշտպանության նախարարության կառույցներից մեկում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով Մեծ Հայրենականում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը կհետաձգվի։

Ըստ ՌԲԿ-ի` այդ մասին կարող է հայտարարել անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Շքերթը կարող է կայանալ հունիսի 24-ին՝ «այն օրը, երբ տեղի է ունեցել մարշալ Գեորգի Ժուկովի հրամանատարությամբ զորահանդեսը», կամ սեպտեմբերի 3-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը։ Այդ մասին Ինտերֆաքսին է հայտնել ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը։

Կարծիքներ կան, որ զորահանդեսը կարող է անցկացվել նոյեմբերի 7-ին՝ Մոսկվայում, 1941-ի պատմական զորահանդեսի օրը։

Ապրիլի 15-ին ՌԴ վետերանների կազմակերպությունները դիմել էին Պուտինին՝ խնդրելով հետաձգել Հաղթանակի շքերթը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ ապրիլի 11-ին էր հնարավոր համարել, որ զորահանդեսը կարող է տեղափոխվել, սակայն, շեշտել էր, որ վաղ թե ուշ այն անպայման կկայանա։ Պեսկովը նշել էր, սակայն, որ այդ հարցով որոշում դեռ չի կայացվել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---