Կանադահայ թեմի հոգևորականներ․ Ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի քրիստոնյա Հայաստանի հետ

Կանադահայ թեմի հոգևորականներ․ Ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի քրիստոնյա Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Կանադահայ թեմի հոգևորականների մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորը հուսախաբությամբ է ականատես դառնում Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «սանձարձակ ու անբարո քարոզարշավի»։

«Բոլորս դեռ չենք մոռացել իշխանափոխության օրերի բարձրագոչ հայտարարությունները, թե «Նոր Հայաստանի մեջ» ամեն ինչ իրավական պիտի լինի։ Ցավոք քչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի քրիստոնյա Հայաստանի հետ»,- ասվում է հոգևորականների հորդորում, գրում է «Առավոտը»։

Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ի՝ ի պատասխան ԶԼՄ-ի հարցմանն արած հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու կարևորության մասին տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:

Դրանում նաև նշվում է, որ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր հովվապետերին և բոլոր կրոններին:

«Մի կողմ դնելով խնդրի առարկա անձին, որի մասին խոսել է հայոց հայրապետը, հարկ ենք համարում հիշեցնել իշխանությանը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը ձեր կողմից հաճախ ընտրողաբար օգտագործվում է հատկապես այլասերություն քարոզող և բարոյազուրկ անձնաց պաշտպանելու համար։

Յուրաքանչյուր ոք իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի։ Մանավանդ, որ կարծիք հայտնողը ոչ թե շարքային քաղաքացի է, այլ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Իրավական դաշտի մեջ պաշտոնական պատասխանի փոխարեն լուրջ հուսախաբությամբ ականատես ենք դառնում սանձարձակ ու անբարո քարոզարշավի: Միաժամանակ, քաղաքական շահերից դրդված, խոր ցավով տեսնում ենք, որ իշխանությունն արդեն անցնում է մարդկային ու բարոյական արժանիքների բոլոր սահմանները: Բոլորս դեռ չենք մոռացել իշխանափոխության օրերի բարձրագոչ հայտարարությունները, թէ «Նոր Հայաստանի մեջ» ամեն ինչ իրավական պիտի լինի։ Ցավոք, քչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի քրիստոնյա Հայաստանի հետ, և որ նոր Հայաստանում մարդու իրավունքն ու քաղաքականությունը նույնականացված են՝ վերջինին գերակայություն տալով նախորդի հանդեպ»,- ասվում է կոչում։

Նշվում է նաև, որ պետք է լավ գիտակցել, որ եկեղեցին միայն հայրենիքում չէ ներկայացված, այլ գործում է նաև Սփյուռքում: Կանադահայ թեմի հոգևորականանների մարմինն իր առաջկցությունն է հայտնել Վեհափառին՝ միանալով նրա մարդասիրական և ազգօգուտ բոլոր կոչերին և անթույլատրելի, դատապարտելի ու վտանգավոր համարելով պետական որոշ գործիչների «թշնամական վերաբերմունքն ու հայացքները նրա նկատմամբ»:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգն ավելի ուշ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Քոչարյանի ազատության վերաբերյալ կաթողիկոսի անդրադարձը ենթատեքստից կտրված և այլափոխված է ներկայացվում. հարկ է չքաղաքականացնել այն։

 Ուշագրավ
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը