Ավելի լավ կլիներ, եթե ղարաբաղյան գործընթացին միանային Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն

PanARMENIAN.Net - 2009թ. կնշանավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության նոր ձեւերով, գտնում է ԱՊՀ եւ Բալթիայի երկրների ՌԻԱ Նովոստի-ի խմբագրության ղեկավար Ալան Քասաեւը: «Ավելի լավ կլիներ, եթե ղարաբաղյան գործընթացին միանային Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն»,- ասել է Ալան Քասաեւը Բաքվում կայացած բրիֆինգի ժամանակ: Ընդ որում, նա նշել է, որ Մոսկովյան հռչակագիրը լուրջ նշան է, որպեսզի ակտիվացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «2008թ. ակնհայտ դարձավ, որ ՌԴ-ն կովկասյան պետություն է հանդիսանում, այսինքն` Մեծ Կովկասի տարածքի մեկ երրորդը Ռուսաստանն է»,- ասել է Քասաեւը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---