Չինաստանում ճշգրտումներից հետո պարզվել է՝ Ուհանում 1290-ով ավելի մարդ է մահացել

Չինաստանում ճշգրտումներից հետո պարզվել է՝ Ուհանում 1290-ով ավելի մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Չինաստանում ճշգրտել են Ուհանում կորոնավիրուսից մահացածների քանակը. արդյունքում պարզվել է, որ 1290-ով ավելի մարդ է մահացել, քան հայտարարվել էր։

Այսպիսով, Ուհանում կորոնավիրուսից 3869 մարդ է մահացել, գրում է «Վեդոմոստին»։

Չինական Սինհուա գործակալությունը դա բացատրել է նրանով, որ համաճարակի պիկի ժամանակ բուժհաստատությունները գերծանրաբեռնված են եղել և չեն կարողացել ժամանակին հաշվետվություն ներկայացնել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, սկզբնական վիճակագրության մեջ չեն ներառվել տանը մահացածները։

Թարմացվել է նաև Ուհանում վարակվածների թիվը։ Նոր տվյալներով 50,333 մարդ է վարակված եղել՝ 325-ով ավելի, քան հայտարարվել էր։

Ուհանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջում։ Քաղաքը 2 ամսով փակվել է խիստ կարանտինի։ Մարտի վերջում խիստ կարանտինը վերացվել է, երբ մի քանի օր անընդմեջ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---