Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր ռազմաքաղաքական նպատակը հայերի ամբողջական ոչնչացումն է26 դեկտեմբերի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր ռազմաքաղաքական նպատակը` հայ պետականության ջախջախումն ու հայ էթնոքաղաքական սուբյեկտի լիակատար ոչնչացումը Կովկասում, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Միտք» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ Վարդան Հովսեփյանը: Նրա խոսքերով, երկու պետությունների, մասնավորապես, Ադրբեջանի իշխող շրջանակները երբեք չեն էլ թաքցրել, որ Բաքվի նպատակը Ղարաբաղի համար նոր պատերազմում հայկական կենդանի ուժի եւ ազգի գենոֆոնդի առավելագույն ոչնչացումն ու նույնիսկ Հայաստանի Հանրապետության որոշ շրջանների, մասնավորապես, Սյունիքի, գրավումը կլինի:«Բաքվի քաղաքականությունն, ուղղված երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, անհերքելիորեն ապացուցում է, որ Ադրբեջանը կձգտի պատերազմի, անկախ այն բանից, թե կհանձնի հայկական կողմը ԼՂՀ-ի տարածքները թե ոչ: Բաքուն Թուրքիայի օգնությամբ մտադիր է սկսել հրթիռների, ավիառումբերի, տանկերի սերիական արտադրություն, որը բացառապես հարձակողական զենք է: Այդպիսով, Ադրբեջանն իրականում չի ցանկանում բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ որեւէ փաստաթղթի ստորագրումն այդ պետության համար անհիմն է եւ անմիաստ: Ժամանակն է, որ հայկական կողմը երկարաժամկետ պլան մշակի, ուղղված սեփական ռազմարդյունաբերության ամրապնդմանը: Հայ հանրությունը պետք է իրատեսորեն գիտակցի իրավիճակի ողջ բարդությունը եւ պահանջի ղեկավարությունից կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ապահովելու համար ռազմական հավասարակշռությունն ու հիմնավորապես նախապատրաստել պետությունն ու հասարակությունը նոր ռազմական գործողությունների»,-ասել է Հովսեփյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |