Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետներ 24 ժամ փակ կլինեն

Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետներ 24 ժամ փակ կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որոշել է 24 ժամով արգելել Երևանի և մարզերի որոշ սուպերմարկետների գործունեությունը։

Մասնավորապես, 24 ժամ չեն գործի հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերը․

1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք

2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7

3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17

4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13

5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1

6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2

7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք Կապան, Հ Ավետիսյան 1. ․ ․

8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1

9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38

10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա

11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, որը հայտարարվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---