Կովկասի բնության հիմնադրամը 285,000 եվրո է ուղղել ՀՀ-ի հատուկ պահպանվող տարածքներին

Կովկասի բնության հիմնադրամը 285,000 եվրո է ուղղել ՀՀ-ի հատուկ պահպանվող տարածքներին

PanARMENIAN.Net - Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020-ի ֆինանսական տարվա առաջին գումարային փոխանցումներն է արել ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285,000 եվրո:

Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ի, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:

Նշված գումարից 103,000 եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, մոտ 93,000 եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78,000 եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 10,000 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին:

Հատկացված գումարով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:

CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---