«Նորք» ինֆեկցիոնն իր լաբորատորիայում է ախտորոշում Covid-19-ը

«Նորք» ինֆեկցիոնն իր լաբորատորիայում է ախտորոշում Covid-19-ը

PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցն արդեն երկար ժամանակ է՝ ինքն է իրականացնում կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։ Այդ մասին ասվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։

«Covid-19-ի հայտնաբերումը հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։ Մինչև օրս իրականացված թեստավորումներն օգնել են ախտորոշել և որոշել պացիենտների հետագա վարման կարգը»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, որը հայտարարվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։ Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի: Մահվան ընդհանուր 22 կա, ապաքինվածների թիվը 580 է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---