ԱՀԿ․ Սահմանափակումները պետք է աստիճանաբար չեղարկվեն

ԱՀԿ․ Սահմանափակումները պետք է աստիճանաբար չեղարկվեն

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է, որ սահմանափակումների չեղարկումը պետք է աստիճանաբար լինի, իսկ եթե մեկուսացման ռեժիմը «չափից շուտ» չեղարկվի, աշխարհում վարակի նոր բռնկում կարող է լինել։

ԱՀԿ Խաղաղօվկիանոսյան արևմտյան մասի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային հայտարարել է, որ պանդեմիայի կասեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հիմնականում արդյունավետ էին, գրում է «Իզվեստիան»։

Նա հավելել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն մեկուսացման ապրելակերպի, ինչը թույլ կտա հանրությանը գործել նոր ռեժիմով։

Կասային ասել է՝ քանի դեռ պատվաստանյութը չի գտնվել, ադապտացիան պանդեմիային պետք է կյանքի նորմ դառնա։

Մի շարք երկրներ հայտարարել են սահմանափակումների աստիճանաբար չեղարկման մասին։ Դանիայում բացվել են վարսավիրանոցները, Գերմանիանոյւմ մտադիր են մասնակի վերականգնել ուսհաստատությունների մի մասի դասընթացները։

Ավստրալիայոմ և ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում որոշ լողափեր են բացվել, Թրամփը մտադիր է մայիսի սկզբին մի շարք ձեռնարկությոունների բացումը թույլատրել։

Միաժամանակ շատ երկներ մտադիր են երկարացնել սահմանափակումները։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, մոտենում է 2,5 մլն-ի։ Ամենից շատ վարակվածներ և մահացածներ են գրանցվել ԱՄՆ-ում՝ 787,000 և 42,300 համապատասխանաբար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---