Վրաստան-ՌԴ սահմանին երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում

Վրաստան-ՌԴ սահմանին երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին) Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք, 4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Դրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում՝ Շնող գյուղում՝ 3 բալ, և Ալավերդիում 2-3 բալ ուժգնությամբ:

Ցնցումները գրանցվել են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---