Ռուբինա Խանզադյանը՝ Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկին![]() 22 ապրիլի 2020 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանի լուսանկարը հայտնվել է նորաձևության աշխարհի հեղինակավոր Harper's Bazaar Qatar թողարկման շապիկին։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդեսի ամառային համարը թողարկվել է միայն թվային տարբերակով, որտեղ ներկայացվել է ոչ թե մեկ, այլ 3 շապիկ, և յուրաքանչյուրի վրա Ռուբինա Խանզադյանն է։ Լուսանկարների հեղինակն է Գրեգ Սուելսը։ «Շատ շնորհակալ եմ այս թիմին, 7-րդ երկնքում եմ երջանկությունից»,- նշել է Խանզադյանը։ Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երևանում՝ 1996-ին, այնուհետև տեղափոխվել է Բարսելոնա և ի վերջո հաստատվել ԱՄՆ-ում։ Ռուբինան սեփական բրենդն ունի՝ Rubina Dyan։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |