5 մանկատան 230 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա 30%-ով

5 մանկատան 230 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա 30%-ով

PanARMENIAN.Net - 2020-ի մայիսի 1-ից ՀՀ 5 մանկատան 230 աշխատակցի միջին աշխատավարձը կբարձրանա 30%-ով, հայտարարել է ՀՀ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ընդհանուր տիպի հաստատություններում միջին աշխատավարձը նախատեսվել է 130,900 դրամ կամ 23,900 դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանով պայմանավորված, 174,100 դրամ կամ 18,000 դրամով ավելի»,- ասել է Բաթոյանը:

ՀՀ-ում 623 երեխա դեռևս խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություններում։ Նախարարը հայտնել է նաև, որ հունվարի 1-ից տարեցների խնամքի կենտրոնում աշխատող մոտ 700 աշխատակցի աշխատավարձ է բարձրացել։

Բաթոյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-ի որոշմամբ լուծարվել էր Վանաձորի մանկատունը, որի ֆինանսավորման համար նախատեսված 141․3 մլն դրամից 36․3 մլն դրամը վերաբաշխել է մնացած մանկատների աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը:

ՀՀ-ն երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի քաղաքականություն է վարում։ Ավելի վաղ ներդրվել էր խնամատար ընտանիքների մոդելը, ծրագրի միջոցով հաստատություններում բնակվող երեխաները վերադառնում էին սեփական կամ խնամատար ընտանիք, պետությունը նրանց տրամադրում է համապատասխան սոցաջակցություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---