ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 63,000 է․ Մահացել է 555 մարդ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 63,000 է․ Մահացել է 555 մարդ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 4775 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62,773-ի, հայտնում է դաշնային շտաբը։ Երկրորդ օրն անընդմեջ հիվանդների աճը կրճատվում է։

Ապրիլի 22-ին 5236 նոր դեպք էր գրանցվել, իսկ ապրիլի 21-ին՝ 5642։

Նոր վարակակիրների մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 1959, գրում է «Վեդոմոստին»։

Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում վարակվել է 33,940 մարդ։

Երկրում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 42 դեպք է գրանցվել, համաճարակի բռնկումից ի վեր՝ 555։ Ապաքինվել է 4891 մարդ։

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով ՌԴ-ն աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով 10-րդն է։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2․64 մլն մարդ, որից մոտ 720, 000-ն ապաքինվել է, իսկ ավելի քան 184,000 մարդ՝ մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---