ԱԴ պայմաններում Ծիծեռնակաբերդ բարձրաձողները պատասխանատվության կենթարկվեն

ԱԴ պայմաններում Ծիծեռնակաբերդ բարձրաձողները պատասխանատվության կենթարկվեն

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը կոչ է անում համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար ըմբռնումով մոտենալ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեդասպանության համալիր տանող ճանապարհները փակելու որոշմանը և զգուշացնում, որ «կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ը (մինչև ժամը 22:00-ն) փակ են Ծիծեռնակաբերդ տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը. այդ օրը կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---